Մանկական հիվանդություններ
Գլիկոգենային հիվանդություն
Առաջանում է գլիկոգենի փոխանակության խանգարման հետևանքով։ Գլիկոգենոլիզին մասնակցող ֆերմենտների բնածին անբավարարության հետևանքով գլիկոգենը օրգանիզմում չի օգտագործվում և մեծ քանակությամբ կուտակվում է լյարդի, երիկամների, մկանների և այլ օրգանների բջիջներում` առաջացնելով ծավալուն գլիկոգենոզ։ Հայտնի են հիվանդության 12 ձևեր, որոնցից մանրամասն ուսումնասիրված են միայն 6-ը։ Վերջիններս միմյանցից տարբերվում են ֆերմենտային անբավարարության բնույթով և կլինիկական արտահայտությամբ։
Հիվանդության աոաջին ձևը կոչվում է հեպատոռենալ կամ հեպատոնեֆրոմեգալ գլիկոգենոզ կամ Գիրկեի հիվանդություն։ Այս ձևի դեպքում գլիկոգենոլիզի խանգարումը պայմանավորված է գլյուկոզա-6-ֆոսֆատազա ֆերմենտի անբավարարությամբ։
Հիվանդությունը հաճախ սկսվում է երեխայի ծծկեր տարիքում։ Սկզբում լինում է ախորժակի պակասում, ընդհանուր թուլություն, ադինամիա, ապա սկիզբ են առնում թերսնուցման երևույթներ։ Երեխաների մի մասի մոտ կարող են լինել հիպոգլիկեմիկ ցնցումներ, կոմատոզ վիճակ։
Հիվանդության հիմնական ակնհայտ ախտանիշը լյարդի մեծացումն է՝ հեպատոմեգալիան։ Մեծանում է առավելապես աջ բիլթը, որը որոշ դեպքերում կարող է տանել մինչև փոքր կոնքը։ Լյարդի չափերի մեծացման հետևանքով մեծանում է նաև որովայնի ծավալը, որը նույնիսկ կարող է առաջացնել գոտկային շրջանի լորդոզ։ Լյարդը շոշափման ժամանակ լինում է պինդ, հարթ մակերեսով, փայծաղը սովորաբար չի մեծանում։
Երեխաների մեծ մասի մոտ նկատվում է մարմնի կազմվածքի անհամաչափություն։ Իրանը լինում է երկար, պարանոցը և վերջույթները՝ համեմատաբար կարճ։ Դիտվում է ճարպի առավել կուտակում դեմքի վրա, որը երեխային յուրահատուկ «տիկնիկային» տեսք է տալիս։
Հիվանդների նյարդամտավոր զարգացումը լինում է բավարար, մկանների տոնուսը՝ ընկած, երբեմն դիտվում է մազաթափություն կամ ընդհակառակն՝ արտահայտված մազոտության երևույթներ։ Որոշ երեխաների մոտ մաշկի վրա քսանթոմաներ են առաջանում։
Այս գլիկոգենոզի դեպքում հաճախ զարգանում է հիպոգլիկեմիա։ Հիվանդների ախորժակը սովորաբար բարձր է, նրանք քաղցը ծանր են տանում։ Սնունդը ժամանակին չընդունելու դեպքում գունատվում են, առաջ է գալիս քրտնարտադրություն, ծայրանդամների դող, իսկ որոշ դեպքերում՝ ցնցումներ և կոմա։
Կմախքի ռենտգենաբանական քննությամբ հայտնաբերվում է բոլոր ոսկրերի օստեոպորոզ, երբեմն՝ ինքնակամ (սպոնտան) կոտրվածքներ։
Կենսաքիմիական հետազոտմամբ հայտնաբերվում է հիպոգլիկեմիա, երբեմն բավականին արտահայտված հիպերխոլեսթերինեմիա, լիպեմիա։ Շաքարային ծանրաբեռնվածության կորագիծը հիշեցնում է շաքարախտի դեպքում ստացված կորագծին։ Այս երեխաների մոտ ինսուլինի նկատմամբ բարձր զգայնություն է լինում։ Առողջ երեխաներին ադրենալին ներարկելիս արյան մեջ շաքարի քանակը զգալի ավելանում է, արյան ճնշումը բարձրանում, առանց կետոնեմիայի։ Գլիկոգենային հիվանդությամբ տառապողների մոտ ադրենալին ներարկելուց հետո հիպերգլիկեմիա չի առաջանում, իսկ երբեմն էլ դիտվում է արյան շաքարի պակասում։ Բացի դրանից, առաջանում է նաև արտահայտված կետոնաարյունություն։ Այդպիսի արդյունք է ստացվում նաև գլյուկագոնով ծանրաբեռնման փորձից։
Գլիկոգենային հիվանդության կարևոր ախտանիշն է գլիկոգենի ավելացումն արյան մեջ (նորմայից 2-3 անգամ և ավելի)։ Յուրահատուկ մեթոդներով ներկելու դեպքում գլիկոգեն կարելի է հայտնաբերել նաև լեյկոցիտներում։ Որոշ հեղինակներ տարբեր վարակների հանդեպ այս հիվանդների ունեցած հակումը բացատրում են լեյկոցիտներում գլիկոգենի կուտակման հետևանքով զարգացած լեյկոցիտների գործառական անբավարարությամբ։
Ախտորոշումը հաստատվում է, երբ բիոպսիայից պարզվում է, որ լյարդի բջիջներում առաջացել է գլիկոգենի կուտակում, ինչպես նաև գլյուկոզա-6-ֆոսֆատազա ֆերմենտի անբավարարություն։
Երկրորդ ձևը համընդհանուր գլիկոգենոզն է կամ Պոմպեի հիվանդությունը։ Սա գլիկոգենոզի մի տարատեսակ է, որը պայմանավորված է a-գլիկոզիդազա ֆերմենտի անբավարարությամբ։
Հիվանդության կլինիկական պատկերում գերակշռում են սրտի ու նյարդամկանային համակարգի փոփոխությունները։
Հիվանդության նշանները սովորաբար երևում են ծնվելուց անմիջապես հետո։ Այսպիսի երեխաների մոտ ծնված օրից նկատվում է մկանների հիպոտոնիա։ Հետագայում հարաճող մկանային թուլություն է առաջանում։ Հիվանդության սկզբնական շրջանում լինում է ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, փսխման երևույթներ։ Ադինամիայի ուժեղացմանը զուգընթաց զարգանում է նաև հիպոտրոֆիա։ Այսպիսի երեխաների արտաքին տեսքը հիշեցնում է Դաունի հիվանդությունը։
Հիվանդության սկզբնական շրջանում լինում են շնչառության խանգարում, ընդհանուր կապտուկի երևույթներ։ Գլիկոգենոզի այս ձևի դեպքում ևս լյարդը բավականին մեծացած է լինում։ Հիվանդությանը հատկապես բնորոշ են սրտի փոփոխությունները։ Սրտի սահմանները (ինչպես պերկուտոր, այնպես էլ ռենտգենաբանական) խիստ մեծանում են, զարգանում է կարդիոմեգալիա։ Սիրտն ունենում է գնդակի տեսք, երբեմն լսվում է սիստոլային աղմուկ։ Էլեկտրասրտագրական հետազոտության ժամանակ հաճախ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվում։ Հիվանդների որոշ մասի մոտ հայտնաբերվում է սինուսային հաճախասրտություն, էլեկտրական առանցքի ձախ թեքում, բարձր և լայնացած QRS կոմպլեքս, բացասական T ատամիկ։
Հիվանդությունը չարորակ ընթացք ունի։ Երեխաները սովոոաբար մահանում են կյանքի երկրորդ տարում կամ ավելի վաղ՝ սրտային անբավարարությունից կամ թոքերի բորբոքումից։
Մկանների և լյարդի բիոպսիայով նրանց բջիջներում գլիկոգենի մեծ կուտակումներ են հայտնաբերվում։
Երրորդ ձևը լիմիտդեքստրինոզն է։ Սրա ամենահաճախ հանդիպող տարատեսակը A լիմիտդեքստրինոզն է, որը բնորոշվում է լյարդում և մկաններում ամիլո-1.6-գլյուկոզիդազայի անբավարարությամբ։ B տարատեսակը բնորոշվում է այդ ֆերմենտի միայն լյարդում եղած անբավարարությամբ, մինչդեռ մկաններում ֆերմենտի քանակը լինում է պահպանված։ C լիմիտդեքստրինոզի դեպքում այդ ֆերմենտը անբավարար է լինում մկաններում, իսկ լյարդում նորմալ ակտիվություն է ունենում։
Լիմիտդեքստրինոզը արտահայտվում է հիպոտոնիայով, լյարդի չափերի մեծացումով, սրտի գերաճով։
Չորրորդ ձն՝ լյարդի ցիռոզով ուղեկցվող գլիկոգենոզ կամ ամիլոպեկտինոզ։ Հանդիպում է շատ հազվադեպ։ Արտահայտվում է հեպատոսպլենոմեգալիայով, իսկ հետագայում նաև զարգանում է լյարդի ցիռոզ։ Գլիկոգենոզի այս ձևի ժամանակ նկատվում է L-1,4-գլյուկան-6-a-֊գլիկոզիլ-տրանսֆերազայի անբավարարություն։
Հինգերորդ ձև՝ մկանային ֆոսֆորիլազայի տիպ։ Գլիկոգենոզի այս տարատեսակի դեպքում բացակայում է մկանային գլիկոգեն-ֆոսֆորիլազա ֆերմենտը։ Մեծ մասամբ հիվանդությունն արտահայտվում է մկանային թուլությամբ, մկանային ցավերով՝ ֆիզիկական ծանրաբեռնումից հետո, ինչպես նաև մկանների կարկամվածությամբ։
Այս ձևի գլիկոգենոզի դեպքում, ի տարբերություն առողջների, կաթնաթթվի և պիրոխաղոդաթթվի խտությունը ֆիզիկական ծանրաբեռնման ժամանակ պակասում է։ Գլյուկոզայի, ֆրուկտոզայի և լակտոզայի ներերակային ներարկումները հիվանդների ընդհանուր վիճակը լավացնում են։
Վեցերորդ ձև՝ լյարդային ֆոսֆորիլազայի տիպ։ Հիվանդությունը պայմանավորված է լյարդում ֆոսֆորիլազայի բացակայությամբ։
Այս տիպի գլիկոգենոզի հիմնական նշաններն են հեպատոմեգալիան, հիպոգլիկեմիան, ացիդոզը։ Միզաթթվի, խոլեսթերինի և լիպիդների քանակն արյան մեջ լինում է բարձր, իսկ շաքարինը՝ փոքր ինչ բարձրացած։ Լյարդում գլիկոգենի քանակը լինում է շատ, իսկ մկաններում՝ նորմալ։ Այդպիսի հիվանդները վատ են աճում, հաճախ գաճաճ են լինում։
Բուժումը քիչ արդյունավետ է։ Տրվում են ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ և ճարպերով աղքատ սնունդ։ Սուր հիպոգլիկեմիայից խուսափելու համար գլիկոգենոզով տառապող երեխաները քաղցած չպետք է մնան։ Որոշ դեպքերում դրական արդյունք է լինում գլյուկագոնային բուժումից, հատկապես, եթե այն համակցվում է թիրոքսինի աղերի հետ։ Կորտիկոստերոիդների և անաբոլիկ հորմոնների արդյունավետությունը վիճարկելի է։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն